1878 դիտում
20:58 05-03-2021
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը նվիրվում է օրերս կյանքից հեռացած լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին
Միջազգային մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես է գալիս համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող նվագախմբերի հետ, բայց երբեք չի մոռանում ելույթները հայրենիքում:
Մարտի 5-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հախնազարյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 6 սիմֆոնիան:
Համերգը նվիրվում է օրերս կյանքից հեռացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին:
Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել բազում հեղինակավոր նվագախմբերի ու դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Նեմե Յարվին, Միխայիլ Պլետնյովը, Լորին Մաազելը:
Նարեկ Հախնազարյանը Հայաստանը ներկայացնող առաջին երաժիշտն է, ով 2011թ.ին արժանացել է Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի Ոսկե մեդալի և առաջին մրցանակի:
Հախնազարյանն այժմ նվագում է Ջուզեպե Գվարներիի կողմից 18-րդ դարասկիզբին կերտված թավջութակով:
Համերգից առաջ, Ա. Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում, ժամը 18:00-ին կներկայացվի «Ի՞նչու էր բարկանում Բեթհովենը» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը, որի հեղինակը աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսն է, առաջին անգամ է թարգմանվում հայերեն, թարգմանիչ՝ Լյուսիլ Ջանինյան:
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
13:25 03-03-2021
Մահացել է լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը
1247 դիտում
16:31 08-03-2017
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանին
752 դիտում
12:55 04-12-2014
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկի և Վլադիմիր Օվչիննիկովի համերգը
Այս բաժնից
676 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
502 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
616 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ