1487 դիտում
13:45 05-03-2021
ԱԱԾ-ն չի հիմնավորում լրագրողների աշխատանքը սահմանափակելու իր պահանջը․ ՀՔԱՎ
2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պաշտոնական կայքում հրապարակվել էր «Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների» վերտառությամբ լրատվական նյութը, որում արտահայտված պահանջը սահմանում է լրագրողական աշխատանքի սահմանափակումներ։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ պայմանավորված անվտանգության նկատառումներով եւ ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացմամբ՝ տվյալ վայրերում լուսաբանման նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ ԱԱԾ՝ հաղորդագրության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Մասնավորապես` մենք հրավիրել ենք ԱԱԾ ուշադրությունը՝ պահանջի հիմքում ընկած իրավական հիմնավորումների վրա՝ փորձելով պարզել, թե ինչքանով է օրինական եւ իրավաչափ նման պահանջը։
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը, հետևապես` պետք է պատճառաբանված և հիմնավորված լինի, թե ինչ նորմատիվ իրավական ակտով է ՀՀ ԱԱԾ-ն իրավասու սահմանել ԶԼՄ-ների կողմից լրատվական նյութերի հրապարակման սահմանափակումները և ընթացակարգը։
ՀՔԱՎ-ը կարևորում էր ճշտել, թե Սյունիքի մարզի հատկապես որ տարածքների մասին է խոսքը և ինչ օբյեկտիվ անհրաժեշտությամբ է պայմանավորված իրադարձությունների լուսաբանման նման ընթացակարգի սահմանումը։
ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմը, պատասխանելով մեր գրությանը, հղում է կատարել ԱԱԾ կայքում հրապարակված հաղորդագրությանը, որում նշված է՝ հայտարարությունը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ, և հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ։ ԱԱԾ-ն նաև հորդորում է «զերծ մնալ անհարկի շահարկումներից»՝ մեկնաբանելով, թե փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես պայմանավորված է նաև լրագրողական գործունեության արդյունավետությամբ և անվտանգությամբ։
Ինչպես տեսնում ենք ԱԱԾ հայտարարությունից և մեր ստացված պատասխանից, ՀՔԱՎ-ը չի ստացել բարձրաձայնած հարցերից ոչ մեկի պարզաբանումը։
Լրագրողական աշխատանքի՝ գրավոր տարբերակով նախապես համաձայնեցումը և տարածված հայտարարության մեջ «լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ» և «պետք է նախապես գրավոր դիմել ՀՀ ԱԱԾ» ձևակերպումները հստակ ցույց են տալիս, որ պահանջին պետք է ենթարկվել, իսկ պարզաբանման մեջ փորձ է արվում այդ պահանջը ներկայացնել որպես բարի խորհուրդ՝ հիմնված լրագրողական աշխատանքի անվտանգության ապահովման վրա։
Տարօրինակ ենք համարում ԱԱԾ-ի այս մեկնաբանությունը։ Եթե հայտարարության պահանջը միտված չէ լրագրողական աշխատանքի սահմանափակումներին, ապա ինչո՞ւ է դեռևս 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հանրային քննարկման դրվել «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արգելվում է առանց համաձայնության, իսկ ավելի ճիշտ՝ առանց թույլտվություն ստանալու տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը և սահմանային տեղամասում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները։
Հիշեցնենք, որ նախագծի անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս: Բացի դրանից, ըստ ԱԱԾ-ի, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է համարում սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ։
Տարօրինակ է հարևան երկրի բողոքի հիման վրա սեփական երկրի տարածքում լրագրողական աշխատանքը խոչընդոտող օրենսդրական կարգավորում մտցնելու փաստը, մանավանդ, որ դա հակասում է տեղեկատվության ազատության սկզբունքին։

Նմանատիպ նյութեր
2221 դիտում
17:12 05-03-2021
ԱԱԾ-ն չի հիմնավորում լրագրողների աշխատանքը սահմանափակելու իր պահանջը
1679 դիտում
09:36 02-08-2021
Այս պահի դրությամբ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա․ պաշտոնական գրություն
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
916 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով