211652_close_icon
views-count5454 դիտում article-date 15:17 03-03-2021

Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը. Արմեն Աշոտյան

Մարտի 1-ին լրացավ այն ժամկետը, որն ամրագրված էր հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ եւ ըստ որի հաստատման պետք է ներկայացվի.

«Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։

Կասկած չունեմ, որ այն հերթական հարվածն է լինելու Հայաստանի պետական շահերին եւ շղթայելու է Սյունիքը թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքներով։

Ալիեւի տակն ամբողջությամբ հայտնված վիժվածքը գրչի հարվածով հետեւողականորեն շարունակելու է հանձնել Հայաստանն իր տերերին։

Բաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է։

Մի’ հիասթափվե’ք։ Մի’ հոգնեք։ Մի’ հապաղեք

Արի՝ Հայրենիքդ պաշտպանելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մարտի 1-ին լրացավ այն ժամկետը, որն ամրագրված էր հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ եւ ըստ որի հաստատման պետք է...

Posted by Armen Ashotyan on Wednesday, March 3, 2021

Նմանատիպ նյութեր