211652_close_icon
views-count1336 դիտում article-date 15:30 03-03-2021

ՀԿ-ների գործունեության սահմանափակումների մասին ԵԽԽՎ բանաձևը և իրավիճակը Հայաստանում

ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ ընդունել է բանաձև և դրա հիման վրա առաջարկներ ներկայացրել ԵԽ անդամ պետություններին։ Մենք ներկայացնում ենք Վեհաժողովի առաջարկություններն ու դրանց հետ կապված իրավիճակը Հայաստանում։ 

Վեհաժողովը հիշեցնում է, որ հասարակական կազմակերպությունները բաց և ժողովրդավարական քաղհասարակության գլխավոր ինստիտուտներից  են և կարևոր նեդրում ունեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների զարգացման և իրագործման հարցում: Սակայն քաղհասարակության գործունեության տարածքը շարունակում է փոքրանալ Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ՀԿ-ների դեպքում, ինչը Վեհաժողովը մտահոգիչ է համարում։ Որոշ ՀԿ-ների շուրջ ծավալվում են զրպարտող արշավներ, և նրանց ակտիվիստները սպառնալիքներ են ստանում և հաշվեհարդարների ենթարկվում: 

Նշենք, որ թիրախավորվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները խթանող ՀԿ-երը։ Այսօր մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո որոշ հասարակական խմբեր հանդես են գալիս մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների դեմ, թիրախավորում են այդ արժեքների հիման վրա տարիներ շարունակ գործող ՀԿ-երին, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին, իսկ ներկայիս իշխանությունները պատշաճ չեն դիմագրավում և կանխում նման հարձակումները։ 

Որոշ խմբավորումներ հանդես են գալիս որպես ՀԿ-ներ, որոնց գործունեության հիմքում ատելության խոսքն ու խտրականությունն է, նրանք պայքարում են մարդու իրավունքների և ժողովրդավար արժեքներով առաջնորդվող ՀԿ-ների դեմ։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Նմանատիպ նյութեր