211652_close_icon
views-count16481 դիտում article-date 18:03 01-03-2021

Ազգովի տգիտության պատանդ ենք. նախկին փոխոստիկանապետ

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքական ճգնաժամի պայամններում հիշել են Հանրապետության նախագահի լիազորությունները: Բայց ինչ լիազորություններ ունի նախագահը Սահմանադրության պահպանման ոլորտում, երբ խոսքը գնում է պաշտոնատար անձանց նշանակման մասին:

Վարչապետի՝ սրան -նրան պաշտոնի նշանակելու կամ ազատելու առաջարկությունների սահմանադրականության ստուգումը որն է: Սահմանադրական դատարանը ոնց է ստուգելու մի փաստաթղթի սահմանադրականություն, որն անգամ իրավանորմ չի պարունակում:

Սահմանադրական դատարանն ու նախագահը բան ու գործ չունեն հա, պիտի զբաղվեն վարչապետի առաջարկություններ ներկայացնելու իրավական ձևական մեխանիզմների պահպանման նկատմամբ ստուգումներ իրականացնելով ու սրա անունն էլ դնեն ճգնաժամի սահմանադրական հաղթահարում:

Նախագահն իր սահմանադրական առաքելությանն համարժեք լիազորություններ չունի ու դեռ այս պայմաններում իրավունքի որոշ «լուսատուների» կողմից նրա ծիսական շարժումներն անգամ որակվում են սահմանադրության կոպիտ խախտում: Սահմանադրության խախտում չի, ուղեղի խախտում է: Ազգովի տգիտության պատանդ ենք»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր