211652_close_icon
views-count20190 դիտում article-date 00:28 01-03-2021

Եղվարդում բացվեց նախակրթարան և անվանակոչվեց 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Հովհաննիսյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 28-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց 44-օրյա պատերազմի հերոս, եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի անունը կրող նախակրթարան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախակրթարանը օրհնեց Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

Միջոցառմանը ներկա էին Լևոն Հովհաննիսյանի հայրը, տատիկը, մայրը, եղբայրները:

Ներկա էին նաև Եղվարդ քաղաքի քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը, Եղվարդի մշակույթի տան տնօրեն Լիպարիտ Մանյանը, Լևոնի երաժիշտ ընկերները, ծնողներ, հյուրեր:

Նախակրթարանը անվանակոչվել է տնօրեն Տիգրան Բարսեղյանի ընկերոջ պատվին, ով քաջաբար մարտնչել է է 44-օրյա պատերազմում և հերոսի մահով անմահացել:

Նախակրթարանը բաղկացած է երեք խմբից՝ յուրաքանչյուրում՝ 20 երեխա , որոնք արդեն լրացված են ամբողջովին:

Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր