211652_close_icon
views-count44302 դիտում article-date 23:48 28-02-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. 42-ամյա վարորդը BMW-X5-ով Աշտարակի խճուղում բախվել է երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք և բարձրությունից ընկել ու կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:50-ի սահմաններում, Կոտայքի  մարզի բնակիչ, 30-ամյա Ալվարդ Վարդանյանը՝ իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրան և մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:
 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝  ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր