8838 դիտում
20:55 28-02-2021
Արփինե Հովհաննիսյան. Հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով նախագահին պաշտոնանկ անելու իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի երկոտանի առանձնյակ այսօր հայտնել է իր հույժ մասնագիտական երկրաբանական կարծիքը Ա.Սարգսյանի գործողություններում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում լինելու - չլինելու մասով: Եթե կարճ, ապա տհաս մեկնաբանություն է, եթե քիչ երկար ասեմ, նախ`պետք է դիմել ՍԴ, եզրակացության համար, ապա եթե ՍԴ-ը համաձայն լինի, որ կա կոպիտ խախտում, Ազգային Ժողովով 2/3-րդով պետք է քվեարկեն ու հայտնեն անվստահություն:
88 ձայն չունեն, այլապես Սահմանադրություն կփոխեին, ՍԴ-ը ևս նման տհաս եզրակացություն չի տա, որքան էլ այնտեղ իրենց շնորհակալ դատավորներ լինեն, թուրքեր չեն: Ուստի հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9357 դիտում
14:22 22-06-2020
Շարունակեք, խայտառակվեք մինչեւ վերջ. Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը
Այս բաժնից
628 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
745 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն