Ռուսաստանի օդուժի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում
                        ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի -35 ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում:
«Որոնողափրկարարական ծառայության կողմից Մի -35 ուղղաթիռի անձնակազմը հրատապ հասցվել է օդանավակայան: Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում », -հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    «Որոնողափրկարարական ծառայության կողմից Մի -35 ուղղաթիռի անձնակազմը հրատապ հասցվել է օդանավակայան: Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում », -հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով:
Թռիչքի ընթացքում ռուս զինվորականները պարեկություն են իրականացրել Սիրիայի Հասեքե նահանգի տարածքում:
 
                     
                     
                     
                     
            

