211652_close_icon
views-count36111 դիտում article-date 09:54 28-02-2021

Ավտովթար Արագածոտնի մարզում. 44-ամյա վարորդը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 27-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա  Հայկ Ավագյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի  հետևանքով վարորդ  Հ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր