Դատարան ուղարկված գործերով կան «օրենքով գողի» կարգավիճակ ունեցողներ. դատախազություն
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու տարում նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու տարում նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:
Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով...
Posted by Gor Abrahamyan on 2021 թ. փետրվարի 27, շաբաթ