Ալիևը քննադատում է ռուս խաղաղապահներին՝ օտարերկրացիներին Ղարաբաղ թողնելու համար
Ադրբեջանի առաջնորդը քննադատել է ռուս խաղաղապահներին` «գաղտնի կերպով օտարերկրյա քաղաքացիների Ղարաբաղ թողնելու համար»: Գրում է «Ազատությունը»։
«Դա մեզ մոտ տարակուսանք է առաջացնում: Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ արտասահմանցիները Ղարաբաղ կարող են մտնել միայն մեր թույլտվությամբ: Սակայն համաձայնությունը խախտվում է: Ավելին առայժմ չեմ ասի»,- հայտարարել է Իլհամ Ալիևը ադրբեջանական և օտարերկրյա լրատվամիջոցների հետ ասուլիսում, ընդգծելով, որ չի բացառվում` ստիպված լինի այդ հարցին կրկին անդրադառնալ:
«Մենք անուն առ անուն գիտենք` ով է Ղարաբաղ մտնում, ով է դուրս գալիս: Ունենալով այդպիսի հնարավորություն` մենք, անշուշտ, ամեն ինչին հետևում ենք և կշարունակենք հետևել»,- ասել է Ալիևը: