211652_close_icon
views-count2127 դիտում article-date 19:42 26-02-2021

Ուրախ կլինեմ, որ Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանն անդրադարձել է շախմատիստ Լևոն Արոնյանի՝ ՀՀ-ից հեռանալու մասին հայտարարությանը։

Tert.am-ից տեղեկանում ենք, որ դիտարկմանը, թե ո՞ր փորձագետներն ու ինչպե՞ս են եզրահանգել, որ Արոնյանն այլևս պոտենցիալ չունի (Արոնյանն է այդ մասին հայտարարել), նախարարն արձագանքել է․

«Արոնյանին հարցրեք, ես տեղյակ չեմ»,-ասաց նա՝ խնդրելով նաև լրագրողներին հարցերը հստակ ձևակերպել․ «Ես կրթությամբ մաթեմատիկոս եմ, խնդրում եմ հստակ հարց, որ կարողանամ պատասխանել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե ինքը նաև սպորտի նախարարն է, Դումանյանն արձագանքեց․«Այո, սպորտի նախարարն եմ, պատասխանում եմ»,-ասել է նա։

Լրագրողները պնդել են՝ սպորտի ներկայացուցիչը որոշել է երկրից գնալ, ինչին ի պատասխան՝ Դումանյանն ասաց․ «Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է»,-նշել է նա։

Հարցին՝ համարո՞ւմ է, որ ՀՀ-ն իշխանությունների մեղքով է կորցրել Արոնյանին, Դումանյանն արձագանքել է․

«Այս իշխանությունների մեղքով՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությա՞ն։ Ոչ, չեմ համարում։ Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը, զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, և կարող եմ ընդամենը մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների հիման վրա՝ չկա որևէ պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարել»,- ասել է նա։

Դիտարկմանը, թե ըստ Արոնյանի՝ 2018-ից ի վեր ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, ԿԳՄՍ նախարարն արձագանքել է․ «Դա իր կարծիքն է։ Նախարարության  մասով բոլոր պարտավորությունները ոլորտի նկատմամբ կատարված են և կատարվում են առ այսօր»։

Նմանատիպ նյութեր