211652_close_icon
views-count1935 դիտում article-date 19:56 26-02-2021

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատել հայ գերիներին

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԺՈԶԵՖ ՍԻԳԵԼԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳԵՐԻՆԵՐԻՆ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
 
Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:
Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
 
Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:
Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում:
 
Ժոզեֆ Սիգելե
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր