211652_close_icon
views-count27181 դիտում article-date 18:54 24-02-2021

Ողբերգական դեպք Լոռու մարզում. հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը, հայտնաբերել են կնոջ դի. 2 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   Վանաձոր քաղաքի  Չուխաջյան թաղամասի 11 շենքի 5-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարները  քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են  59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին:

Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել  36-ամյա Կարեն Աղաջանյանն ու  34-ամյա Կարինե Աղաջանյանը:

 Օպերատիվորեն ժամանել են նաև  ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբն ու ոստիկանության  Բազումի բաժնի հերաթապահ խումբը:

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզայյին քննչական վարչության քննիչները:

 Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ օպերատիվ են գործել և՛ հրշեջները, և՛ Վանաձորի հիվանդանոցի  բժիշկները;

 Վերջիններս մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր