211652_close_icon
views-count854 դիտում article-date 12:22 24-02-2021

Ռուստամ Բադասյանը մասնակցում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին

Ռուստամ Բադասյանը մասնակցում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ 

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագծով ստեղծվելու են Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կոռուպցիոն գնույթի գործերով մասնագիտական քննություն են ապահովելու։

Նշվեց, որ Հակակոռուպցիոն դատարանն ունենալու է առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը քննելու են կոռուպցիոն բնույթ ունեցող հանցագործությունները, իսկ 5-ը՝ գույքի բռնագանձման հարցերով գործերը։

Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ունենալու է առնվազն 10 դատավոր։

Նշենք, որ հանձնաժողովը հաստատեց նախագիծը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր