211652_close_icon
views-count4490 դիտում article-date 22:42 23-02-2021

Արգենտինայի նախագահը 160 հազ. դոլարով վարձակալել է Մեսիի ինքնաթիռը՝ Մեքսիկա մեկնելու համար

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վարձակալել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ինքնաթիռը:
 
Մեքսիկայի անկախության 200-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար քառօրյա ուղևորությունը կարժենա 160 հազար դոլար:
 
Մեսիի ինքնաթիռն ընտրել են այն պատճառով, քանի որ այն համապատասխանում է կորոնավիրուսի հետ կապված անվտանգության կանոններին:
 
15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռը գրանցված է Արգենտինայում, և այդ պատճառով այն սովորաբար գտնվում է Մեսիի հարազատ Ռոսարիո քաղաքի օդանավակայանում:
 

Նմանատիպ նյութեր