Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 525.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 638.75 դրամ (աճել է 2.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 740.80 դրամ (աճել է 4.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.08 դրամ (աճել է 0.05 դրամով):