1983 դիտում
16:15 23-02-2021
Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Ղրիմի հետ սահմանին
Ուկրաինացի դեսանտայինները մարտին զորավարժություններ կանցկացնեն Ղրիմի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմը», հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաեւը, տեղեկացնում է ria.ru-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծանուցել էր Ղրիմի Օպուկի եւ Ռյազանի մարզի Դուբրովիչիի զինափորձարաններում ՕԴԶ-ի (օդադեսանտային զորքեր)՝ անձնակազմի ու տեխնիկայի դեսանտավորման եւ մարտական հրաձգության երկու լայնածավալ վարժանքների մասին: Ինչպես հայտարարել է Նաեւը, ուկրաինական վարժանքների նպատակը «ինչպես օդից, այնպես էլ ծովափից պատերազմի վտանգին ժամանակին եւ համարժեք հակազդելու ունակության կատարելագործումն է»:
Նրա խոսքով՝ վարժանքների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պարապմունքներ կանցկացնեն օդից տարբեր բարձրություններում եւ տեղամասերում թշնամու դեսանտի հայտնաբերման եւ ոչնչացման ուղղությամբ:
Այդ ժամանակ պահեստազորը կկատարելագործի հավանական հակառակորդի ստորաբաժանումների՝ նավերից ցամաքի վրա ափհանումը խոչընդոտելու գործնական գործողությունները եւ, հետագայում, դրա ոչնչացումը: Ավելի վաղ փետրվարի 22-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել է քաղաքային պայմաններում հարձակողական գործողություններին բանակին պատրաստելու մասին:
Գեներալը չի ճշտել, թե որ քաղաքների վրա են պատրաստվել գրոհել ուկրաինացի զինվորականները: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է «իրադրության զանգացման բոլոր տարբերակներին» պատրաստ լինելու համար: Ուկրաինայի պետական գործիչները եւ փորձագետները կանոնավոր կերպով հանդես են գալիս Ռուսաստանի հասցեին ռազմական հայտարարություններով: Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել են, որ Մոսկվան իբր մտադիր է հսկողության տակ վերցնել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի ամբարտակը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը խոստացել է Ղրիմի թերակղզու թեման «դժոխային» դարձնել Մոսկվայի համար եւ «Ուկրաինայի դրոշը բարձրացնել Սիմֆերոպոլի վրա»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում քանիցս նշել են, որ գերատեսչությունն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկում է երկրի համար պատերազմական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
3948 դիտում
20:26 16-08-2017
ԱՄՆ-ն 2009-ից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ զորավարժություններ կանցկացնի
3537 դիտում
23:03 13-10-2022
Իրանը մեծամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ
3076 դիտում
10:08 04-12-2021
Կիևը զորավարժություններ է անցկացնում Ղրիմի մոտ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1048 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1063 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
949 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել