211652_close_icon

Արցախի նախագահը ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին. Ներկա է եղել Վիտալի Բալասանյանը

views-count1830 դիտում article-date 13:11 23-02-2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք եւ աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին եւ նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին:

Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է Հանրապետության ներքին եւ արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջեւ դրված խնդիրները պատվով կատարելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նմանատիպ նյութեր