211652_close_icon
views-count83553 դիտում article-date 10:23 23-02-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու Opel Astra-ն. վերջիններս էլ բախվել են KamAZ-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած  ավտովթարի փաստով։

Ժամը 14։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Դիդյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 234 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և բախվել Գորիսի բնակիչ՝ 34-ամյա Սուրեն Ադունցի վարած Opel Astra մակնիշ ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նշված ավտոմեքենաները  բախվել են Սիսիանի բնակիչ՝ 48-ամյա Վարուժան Աբգարյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային ու հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։

Վթարի հետւանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Գևորգ Բագրատունյանը, Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Ավետիսյանն ու Opel-ի վարորդ Ս. Ադունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր