211652_close_icon
views-count1252 դիտում article-date 09:59 23-02-2021

«GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմը լավ հնարավորություն է. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանը, ՀՆԱ մեկ շնչի հաշվով, Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, դասակարգվել է միջինից բարձր եկամտային տնտեսություն ունեցող երկիր։ Ըստ այդմ, տրված մեկ տարի անցումային շրջանի ավարտից հետո մեր երկիրն այլեւս չի կարողանա օգտվել ԵՄ երկրներ ներմուծման մաքսային արտոնությունների համակարգից։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Ի՞նչ է ենթադրում անցումային շրջան ասվածը, ինչի՞ց ելնելով է ՀԲ-ն մեզ համարել միջինից բարձր եկամտային տնտեսություն ունեցող երկիր եւ, ի վերջո, ի՞նչ է ենթադրում այդ համակարգից օգտվել չկարողանալը մեր երկրի համար։

Այս հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ին տալուց առաջ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը նախ խոսեց այն մասին, թե ինչ օգուտ է տվել մեզ GSP+ համակարգը։

Ըստ նրա, 2008 թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրոպական Հանձնաժողովին եւ  2009 թ. հունվարի 1-ից  մեր երկիրն  օգտվում է կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգից» (GSP+): «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան  6200 ապրանքատեսակ արտահանել ԵՄ 28 երկրների միասնական շուկա՝ շուրջ 500 միլիոն սպառողներով, զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Այժմ Հայաստանը «GSP+»-ն օգտագործում է հետեւյալ ոլորտներում. մետաղներ եւ հանքանյութեր՝ 80 տոկոս, տեքստիլ՝ 17 տոկոս, խեցգետիններ, հյութեր, մուրաբաներ եւ այլ մշակված սնունդ՝ 1.5 տոկոս, ծխախոտ՝ 0.8 տոկոս, ժամացույցներ՝ 0.4 տոկոս:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր