«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի ԵՄ երկրներ իրականացվում են առավել պարզեցված տարբերակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի Եվրամիության երկրներ այժմ իրականացվում են առավել պարզեցված տարբերակով, մասնավորապես` 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել և գործում է ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգը» (REX):
Համակարգի ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։
Համակարգում այս տարի գրանցվել է 100 ընկերություն՝ ԵՄ շուկաներ արտահանելու հանքահումքային նյութեր, պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, թեյ չորացած մրգեր և բանջարեղեն և այլ հայկական ծագման արտադրանք։