211652_close_icon
views-count2424 դիտում article-date 18:42 22-02-2021

Տեսակավորված աղբի բիզնեսը լցնում է չինովնիկների գրպանը

NEWSPRESS.am-ը գրում է. 

Աղբի վերամշակման բիզնեսը վատ չէ, եթե այդ բիզնեսից ստացված եկամուտն օգուտ է բերում բնակչությանը՝ ոչ թե լցվում մեկ կամ երկու չինովնիկի գրպանը։

Երևանում սկսեցին տեղադրվել թղթի, ստվարաթղթի, պլաստիկ և ապակյա շշերի առանձին աղբամաններ, ու չնայած աղբ թափելու պրոցեսը դրանով մի փոքր դժվարացավ բնակիչների համար, սակայն շատերը ողջունեցին գաղափարը, որովհետև վստահ էին՝ «Նոր Հայաստանում» բոլոր եկամուտները կուղղվեն բնակչության բարօրրությանը․․․

Շատ կարճ ժամանակ անց, սկսեցին լուրեր տարածվել, որ բնակիչների չարչարանքով առանձին-առանձին տեսակավորված աղբն անօրինական վաճառում են։

Մասնավորապես, մեր ստացած տեղեկություններով, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, որի ղեկավարը Միքայել Թումասյանն է, ֆիքսել են, թե ինչպես են վաճառում ստվարաթուղթը։

Վաճառքի ժամանակ բնակիչներից ինչ-որ մեկը նույնիսկ հասցրել է նկարել և ուղարկել դրանք քաղաքապետարանի վերահսկողության բաժին․․․ 

Ուղարկելն՝ ուղարկել, բայց արդյունքն այդպես էլ չկա․․․ ոչ մի հարուցված գործ։ Աշխատանքից հեռացվել է միայն 2 բանվոր և խնդիրը համարել են լուծված․․․

Մինչդեռ, օդում կախված լուրերի համաձայն, այս «բիզնեսը ծաղկում է» Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանի ու Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանի համագործակցության արդյունքում։

Այնպես որ, այս թիմը շարունակում է աշխատել։

Նկատենք, որ Արա Աղայանը, ով քաղաքապետի նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանի ընկերն է, «Կամուրջ» հիմնադրամի թալանի արդյունքում, հեռացրել են։ Ասում են՝ ծեծելով են հանել․․․

Ստացվում է, որ  բավականին կլորիկ բյուջե ունեցող ՀՈԱԿ-ի տնօրեն են նշանակել հենց այն մարդուն, ում փաստացի թալանի համար հեռացրել են աշխատանքից։

Ու հիմա Հովհաննիսյանն ու Աղայանը, իրար ձեռք լվանալով, ժողովրդին պահում են որպես ձրի աշխատուժ և վաճառում նրանց տեսակավորած ստվարաթուղթն ու շշերը՝ միլիոնների հասույթ ստանալով։

Հիմա հարց է առաջանում՝ տեղյա՞կ են արդյոք վերևներում այս գործարքի մասին և աչք են փակում դրա վրա՞, թե՞ իսկապես չգիտեն՝ ինչ է կատարվում․․․

Թեև, հաշվի առնելով, որ լուսանկարներ են ուղարկվել քաղաքապետարան, ուստի միամտություն կլինի կարծել, թե տեղի ունեցող թալանի մասին, գոնե քաղաքապետ Հայկ Մարությանի մասշտաբով չիմանան․․․

 

Նմանատիպ նյութեր