211652_close_icon
views-count90976 դիտում article-date 19:43 20-02-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Քաջարանում մերկասառույցի պատճառով 10 ավտոմեքենաներ իրար բախվելով, սահելով իջնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի վարչական տարածքում տեղի ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը:
 
Մինչդեռ նյութի հրապարակումից հետո SHAMSHYAN.com էին զանգահարել ճանապարհը սպասարկող ինչ-որ անձինք և ներկայացնում էին, որ իրենք ճանապարհը սպասարկող ճանշինից են և մեղադրում էին, թե ճանապարհը սառած չի եղել, ավտոմեքենաներն էլ այդքան չեն եղել:
 
Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնիր, իջնող կա, իսկ այս կադրերը նայելուց հետո տեղի ճաշինը հետևություններ կանի:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել էին 10 ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր