211652_close_icon
views-count26087 դիտում article-date 17:52 20-02-2021

Իշխանություններն ի վիճակի չեն խնդիրներ լուծելու, պետք է հրաժարական տան, դա է մեր ազգի փրկությունը. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ազատության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով խոսեց երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից:

«Այսօր ես այստեղ եմ ճշմարտությունն ասելու, ես որքան քաղաքականությամբ զբաղվել եմ, իմ ժողովրդին չեմ խաբել: Հիմա երկրում տնտեսական ճգնաժամ է, համաճարակ, հողեր են հանձնվել, կապիտուլյացիա, զոհեր, անհետ կորածներ կան, գերիներ կան պատերազմից չորս ամիս անց, պատկերացրեք ծնողների վիճակը, տեղյակ չեն իրենց երեխաներից, դա գժվելու է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնելով 2020 թվականի հունիսի 5-ի իր հարցազրույցը, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ երբ ասել է, որ անդունդի եզրին է երկիրը, Արցախը կորցնելու ենք, երկրի ղեկավարությունը որևէ քայլ չի արել իրավիճակը փրկելու համար. «Եթե խելք ունեին, քայլ կատարեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհ չէր լինի, այսօր այս ցրտին այստեղ ժողովուրդը հավաքված է, որովհետև դանակը հասել է ոսկորներին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր