2479 դիտում
16:42 20-02-2021
Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան․ NEWS.am
Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Գրում է NEWS.am-ը։
«Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ եւ աշխտավարձի հարցն է, եւ զինակոչիկների հարցն է: Ես խնդրել եմ, որ Սեյրան Օհանյանը կներկայացնի այն տեսլականը, որ ունենք բանակի նկատմամբ:
Մեզ արագորեն պետք է վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Դա ոչ միայն ՌԴ-ն է, այլեւ Իրանը, Չինաստանը եւ ցանկացած ուժ, որը պայքարում է Թուրքիայի ագրեսիայի դեմ: Ուշ թե շուտ, մենք հաղթելուց հետո, նորմալ պետություն կառուցելուց հետո մենք հարաբերություններ կունենանք բոլոր հարաբերությունների հետ, բայց ոչ այսօրվա ստրկական պայմաններով, այլ մեր թելադրած պայմաններով: Դրա համար, հիմա այն պետությունները, որոնք պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ, իրենք մեր բնական դաշնակիցներն են»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
«Իրենք մեզ փորձելու են ստրկացնել: Այն 750 մլն-ը որ պարտքով տվել են Հայաստանին, դրա մեջ էլ կա ստրկացում: Նախատեսված էր 2,5 մլրդ: Պարտքեր տալով մեզ դնելու են ստրկական վիճակում: Անելիք շատ կա, բոլոր անելիքները հնարավոր են, միայն հավատացեք ձեր ուժերին: Մի մտածեք, որ ուրիշներն են որոշում մեր ճակատագիրը: Մենք ենք որոշում՝ հաշվի նստելով ուրիշների հետ»,-հայտարարեց նա:

Նմանատիպ նյութեր
1648 դիտում
17:45 28-03-2021
Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կերավ մեր անցյալը, այլև ուտում է մեր ապագան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
17704 դիտում
20:15 06-01-2019
Կառավարությունը պետք է ժամ առաջ ապահովի մեր հայրենակիցների անվտանգությունը Ղազախստանում. Հովհաննես Մանուկյան