211652_close_icon
views-count1177 դիտում article-date 12:40 20-02-2021

Արցախ է վերադարձել 52 681 մարդ. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 681 մարդ:  Տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, համագործակցելով ԿԽՄԿ-ի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ, շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը:  Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1446 հա տարածք, 450 կմ ճանապարհ, 1398 բնակելի շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 793 պայթյունավտանգ առարկա:

Շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Մինչ օրս պատվաստվել է ավելի քան 1900 զինվորական: Խաղաղապահների պատվաստումը նախատեսվում է ավարտել այս տարվա փետրվարի 28-ին:

Նմանատիպ նյութեր