ԱԱԾ-ն այս րոպեներին անհայտ պատճառով խուզարկություն է իրականացնում Կարեն Բեքարյանի բնակարանում. նա բերման է ենթարկվել
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանում:
Խուզարկությունից անմիջապես հետո Բեքարյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:
Tert.am-ին այս պահին չի հաջողվել պարզել, որն է խուզարկության պատճառը և ինչ էր փնտրում ԱԱԾ-ն լրատվամիջոցի հիմնադրի տանը: