ՀՀ տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս. Նիկոլ Փաշինյան
ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչաետ Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ Հայաստանում հսկիչ-դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի 15 օրերի համեմատ՝ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 միլիարդ դրամով, և էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները: «Տնտեսությունը, կարծես թե, մտնում է վերականգնման փուլ»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 31,4 միլիարդի աճը վերաբերում է երեք ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, այսինքնՙ մանրածախ սպառում, արտադրություն ու ծառայությունների մատուցում, իսկ 604 հազար գործարքով ավելին հավասարապես վերաբերում է ներկայացված ոլորներին: «Աճել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ ոլորտները»,-ասաց ՊԵԿ նախագահը: