211652_close_icon
views-count1241 դիտում article-date 10:08 18-02-2021

Իշխանությունները, շունչները պահած, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի պատասխանին են սպասում. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ների համաձայն՝ հայրենի իշխանու­թյուններն արդեն Վենետիկի հանձնա­ժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխու­թյուններ կատարելու մասին նախագի­ծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին հանձնաժողովը նիստ ունի, որի ժամա­նակ էլ պետք է հարցը քննարկեն ու ներ­կայացնեն իրենց դիրքորոշումը: Իշխա­նությունները նպատակ ունեն մինչև այս խորհրդարանի նստաշրջանի ավար­տը նախագիծը քննարկել, ընդունել ու ունենալ իրենց սրտով Ընտրական օրենս­գիրք, ինչի համար էլ շտապողականու­թյուն են դրսևորել այս հարցում:

Եվ, ահա, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն ձեր­բազատվելու «կայուն մեծամասնություն» ձևակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից Սահմանադրա­կան փոփոխությունների ժամանակ ներ­մուծված տերմին: Ու դեռևս 2015 թվակա­նի հուլիսի 15-ին հրապարակված նոր Սահմանադրությամբ՝ եթե կուսակցությու­նը 54 տոկոս ձայն է հավաքում, ապա նրան «բոնուսներ» են տրվում, ու մի քանի պատգամավորներ խորհրդարան են մտ­նում: Ըստ մեր տեղեկությունների՝ նախորդ իշխանություններն այդ ամենն արել են այն բանի համար, որ ունենան «պա­հուստային» պատգամավորներ, եթե չկարողանան ինչ-որ հարցում քվերկություն ապահովել, ապա օգնության պետք է հասնեին այդ պատգամավորները՝ ապա­հովելով իրենց սրտի քվեարկությունը:

Բայց, արի ու տես, այս իշխանություն­ներին «կայուն մեծամասնությունը» պետք չէ, ու որոշել են ազատվել այդ տերմինից: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններին այդքան հեշտ չի լի­նելու «կայուն մեծամասնություն» տերմի­նը հեռացնել, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է սահմա­նադրական փոփոխություններ իրակա­նացնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպա­տակ ունեն այն փոփոխել ԱԺ ընդդիմու­թյան միջոցով, եթե նրանք համաձայնեն խորհրդարանում հարցը քննարկել ու քվեարկել: Իսկ եթե խորհրդարանի ընդ­դիմությունը չհամաձայնի, ապա իշխա­նությունները ստիպված կլինեն համա­կերպվել այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նոր Ընտրական օրենսգրքի հա­մաձայն՝ անցողիկ է համարվում 4 տոկոս ձայն հավաքած կուսակցությունը՝ նախորդ 5-ի փոխարեն:      

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս իշխանությունները մեծ տեղ են տվել դաշինքներին: Եթե երկու կուսակցություն դաշինք են կազմել, ապա նրանք խորհրդարանում կհայտնվեն, եթե հավաքեն 8 տոկոս ձայն, երեք դաշինք կազմած կուսակցությունները պետք է հավաքեն 9 տոկոսի շեմը, իսկ 4 դաշինքի դեպքում պետք է հաղթահարեն 10 տոկոսի շեմը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք նաև, որ հայրենի իշխանություններ ցանկանում են, որ խորհրդարանում ոչ թե 3 խմբակցություն լինի, ինչպես այսօրվա խորհրդարանն է, այլ լինի 4 խմբակցություն։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր