211652_close_icon
views-count2719 դիտում article-date 16:30 16-02-2021

Այսօր կա մեկ ուշացում Շարժայից, որը դեռ չի եկել, մեկ չեղարկում էլ կա Մոսկվայից. պատճառը դեռ հայտնի չէ

Դեպի Երեւան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Փետրվարի 16-ին կա մեկ ուշացում Շարժայից, որը դեռ չի եկել։ Մեկ չեղարկում էլ կա Մոսկվայից: Թռիչքը պետք է իրականացներ «Ուրալ» ավիաընկերությունը: Պատճառը դեռ հայտնի չէ: Փետրվարի 15-ին են եղել ուշացումներ, խոսքը 5 չվերթի մասին է, 2-ը Մոսկվայից, մնացածը Ուֆայից, Կազանից, Միներալնիե Վոդիից: Չվերթները Ռուսաստանից նախատեսված ժամանակից ուշ են եկել Հայաստան, հետեւաբար դեպի Ռուսաստանի Դաշնություն ուշ են մեկնել: Պատճառների մասին տեղեկություններ չունենք: Ասեմ, որ եթե նույնիսկ ուշացել են, միեւնույն է ժամային փոփոխությամբ թռիչքներն իրականացվել են»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր