211652_close_icon
views-count1832 դիտում article-date 15:51 16-02-2021

Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչներին փոխհատուցում տրամադրելու հարցը. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, իր խորհրդական Սևակ Տիգրանյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Ողջաբերդ համայնքում, որտեղ, ինչպես հայտնի է, տարիների ընթացքում ձևավորված ցավալի խնդիր կա:
 
«Սողանքային գոտու հետևանքով շենք-շինությունների վթարայնություն և ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն:
 
Հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր հանրապետությունում գրանցված երկրաշարժերը՝ Ողջաբերդի սողանքային գոտու այս լրջագույն խնդիրը հրատապ և վերջնական հանգուցալուծման անհրաժեշտություն է դառնում:
 
Խնդրի լուծման ուղղությամբ ավելի վաղ Կոտայքի մարզպետարանը փաթեթ էր ներկայացրել Կառավարություն. կա նախագիծ: Բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրել եմ, որ Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցը՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։
 
Ողջամիտ ժամկետներում Կառավարությունում ծրագիրը քննարկման կդրվի, համաձայն որի՝ փուլային տարբերակով նախ 5-6-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:
 
Ողջաբերդցիները ներկայացրին հարցի լուծման իրենց տարբերակներն ու առաջարկությունները, որոնք իմ կողմից կներկայացվեն համապատասխան գերատեսչությունների լրացուցիչ քննարկմանը»,- գրել է Մեսրոպյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, իր խորհրդական Սևակ Տիգրանյանի, մարզպետարանի...

Опубликовано ՀՀ Կոտայքի մարզպետարան Вторник, 16 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր