1548 դիտում
18:22 15-02-2021
Վերականգնված կաթը ներառված է կաթնամթերքի տեսականու մեջ. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Փետրվարի 13-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք սահմանում են վերականգնված կաթի նկատմամբ պահանջները: Դա վերականգնված կաթի արտադրողներին թույլ կտա այն նույնականացնել, փաթեթավորել և վաճառել որպես վերականգված կաթ:
Կաթի փոշին, որը ստացվում է սովորական կաթի կաթիլները բարձր ջերմաստիճանում ցողելով և չորացնելով, շատ ավելի հեշտ է պահել և տեղափոխել, քան սովորական հեղուկը կամ սառեցված կտորները: Կաթի փոշին պահպանում է ամբողջական կաթի բաղադրության մեջ մտնող գրեթե բոլոր օգտակար միկրոտարրերը և վիտամինները:
Վերականգնված կաթը պատրաստվում է զտված ջրի և չոր կաթի փոշու խառնուրդից: «Կաթի վերականգնում»-ը նախկինում հեղուկ վիճակում գտնվող չոր արտադրանքի գրեթե իր նախնական վիճակին հասցնելու՝ վերականգնելու, գործընթացն է:
Մինչ վերոնշյալ փոփոխությունների ուժի մեջ մտնելը, վերականգնված կաթը համարվում էր կաթնային ըմպելիք: Այժմ այն կբնորոշվի և կմակնշվի որպես «Ըմպելի կաթ, վերականգնված կաթ»:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Նմանատիպ նյութեր
2020 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
748 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
856 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին