77585 դիտում
09:23 15-02-2021
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ 17-ամյա վարորդը Opel-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով, Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղևորներ՝ Նորապատ գյուղի բնակիչներ 17-ամյա Արամ Պետրոսյանն ու 17-ամյա Կամսար Հարությունյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 00։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին, որ վիրավորներից Կ․Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հետաքննիչ Գ․Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+