211652_close_icon
views-count5357 դիտում article-date 12:38 14-02-2021

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր. Սերժ Սարգսյան

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հեռուստաընկերությունը հրապարակել է կարճ անոնսը՝ որտեղ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին:

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու»- ասել է նա:

Հարցին, թե լայնորեն տարածված վարկած կա, որ ՀՀ վարչապետը Ձեր պրոյեկտն է, դա այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին՝ ՀՀ 3-րդ նախագահն ասում է. «Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»:

Իշխանության գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասում է. «Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»:

Հարցազրույցը եթեր կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը Սերժ Սարգսյանը «Օրախնդիր»...

Опубликовано ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA Суббота, 13 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր