Ճապոնիայում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն անցել է 100-ը
Ճապոնիայում ժամեր առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 103-ի, հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով ТАСС-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր 50 տուժածի մասին, որոնց մեծ մասը Միյագի և Ֆուկուսիմա նահանգների բնակիչներ են, որտեղ ցնցումներն ամենաուժեղն են եղել:
Ճապոնիայի վարչապետ Յեսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զանգվածային փլուզումներ ու մեծաթիվ թուժածներ չեն գրանցվել: Երկրի ղեկավարը, միաժամանակ, բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել հնարավոր հետցնցումներին ու գիշերային ժամերին փողոց դուրս չգալ:
Ճապոնիայիում ժամեր առաջ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում:
Ազգային օդերևութաբանական վարչությունը ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ընդգծել է, որ ավերածությունների վտանգ չի սպասվում: Այնուամենայնիվ, տեղի հեռուստատեսությունը բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ափամերձ շրջաններից:
Բնակիչները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել՝ ներկայացնելով ցնցումների ժամանակ տեղի ունեցած ավերածությունները: Ստորգետնյա ցնցումները շարունակվել են ավելի քան 1 րոպե: