211652_close_icon
views-count28759 դիտում article-date 10:32 13-02-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են անձը չպարզված վարորդի կողմից վարած Mercedes-ն ու Opel-ը. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  01:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամ»-ի շինղեկավարման գրասենյակի դիմաց, բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած Mercedes  մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Զաքոյանի վարած  Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Զաքոյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ,  26-ամյա Միքայել Քուշյանը, 16-ամյա Դավիթ Ադուլյանը, 18-ամյա Ալիկ Մեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ՝ Դ. Ադուլյանն ու Ա. Մեսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային  ոստիկանության  ծառայողներն ու ԱՊՊԱ գործակալը:

 Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել  է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ  Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդի ինքնություն ու նրան հայտնաբերելու  ուղղությամբ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր