211652_close_icon
views-count1722 դիտում article-date 19:39 12-02-2021

Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր թիմը

Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի  գլխավոր  թիմը: Հավաքականը գլխավոր մարզիչ Էդիկ Սահակյանի ղեկավարությամբ   նախապատրաստվում է առաջիկա խոշոր ստուգատեսներին. մասնակցություն փետրվարի 24-28-ը Կիեւում կայանալիք միջազգային, ապա ՝ Հունգարիայում մարտի 18-26-ը նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, որ մերոնց  է միացել Բուլղարիայի ընտրանին: Այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն,մասիսցի Արմեն Նազարյանը 16 ըմբիշ է ուղեկցել հայրենիք: Մասնագետը փորձով համոզվել է, որ Հայաստանի հեղինակավոր թիմի հետ համատեղ մարզումները օգտակար են բուլղարացի մարզիկների համար: Հավելենք ,որ նրանց թվում է նաև գլխավոր մարզչի որդին ՝ Եվրոպայի չեմպիոն Էդմոն Նազարյանը:

Նմանատիպ նյութեր