211652_close_icon
views-count1681 դիտում article-date 18:57 12-01-2021

Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են սկսել ՀՀ ազատ և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները

Ծաղկաձորում արդեն երկու օր է, որ ուսումնամարզական հավաք են սկսել ՀՀ ազատ և հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները։ 14 – օրյա մարզումները մասնակիցների ընդհանուր ֆիզպատրաստականության որակները բարելավելու նպատակ են հետապնդում։ Մրցագորգի վարպետները ցանկանում են հնարավորիս շատ օլիմպիական ուղեգրեր նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոնցում հաջողության հասնելու հույս են փայփայում մեր թիմերը։ Հավելենք, որ ծաղկաձորյան հավաքին մասնակցում է նաև հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը։

Նմանատիպ նյութեր