211652_close_icon

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ՌԴ ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում

views-count2446 դիտում article-date 12:23 27-05-2023
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախձեռնությամբ ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում, տեղեկանում ենք Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

«Մարզիչ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են Հայաստանի չեմպիոն դարձած բոլոր 13 բռնցքամարտիկները։ Այն կտևի մինչև հունիսի 4-ը։ Այս հավաքով մեր հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը»- ասված է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր