211652_close_icon
views-count793 դիտում article-date 09:47 12-02-2021

Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի, Առևտրի պալատի ղեկավարի և Լյուքսեմբուրգրի համալսարանի ռեկտորի հետ

Լյուքսեմբուրգ այցելության ընթացքում Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Պատգամավորների պալատ, ուր նրան ընդունել է խորհրդարանի նախագահ Ֆերնան Էշտենը։
 
Օրենսդիր մարմնի ղեկավարին հանձնելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող միաձայն բանաձևերի համար։
 
Խորհրդարանի ղեկավարի խնդրանքով՝ դեսպան Բալայանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ընթացքում և դրանից հետ կատարված ռազմական հանցագործությունները, կարևորել խորհրդարանների դերակատարությունը և հետևողականությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու գործընթացում։
 
Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է արվել երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններին և կարևորվել խորհրդարանական դիվանագիտության կարևոր ներդրումն այդ հարցում։
 
Այցի շրջանակներում դեսպան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի նախագահ Լյուկ Ֆրիդենի հետ։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավոր ուղղություններին և ընդլայնման նպատակով գործնական քայլերին։
 
Տիգրան Բալայանը հանդիպել է նաև Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժին, ում հետ մտքեր են փոխանակվել գիտակրթական բնագավառում համագործակցության հաստատման շուրջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանի դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի, առևտրի պալատի ղեկավարի և Լյուքսեմբուրգրի...

Опубликовано Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն Четверг, 11 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր