211652_close_icon
views-count9255 դիտում article-date 18:27 10-02-2021

Մոսկվայում ձյունառատ «ապոկալիպսիս» է սպասվում. ՌԴ մայրաքաղաքում 36 ժամ ձյուն կտեղա․

 Այս ուրբաթ և շաբաթ Մոսկվայում ձյունառատ «ապոկալիպսիս» է սպասվում. 36 ժամ շարունակ քաղաքում կանխատեսվում են ձյան տեղումներ, իսկ քամու ուժգնությունը կհասնի 20մ/վ-ի:

Այս մասին РИА Новостиն հայտնել է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի ներյացուցիչ՝ առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը: Օդերևութաբանի խոսքով՝ հինգշաբթի քաղաքում ցրտահարություններ են սպասվում: Օդի ջերմաստիճանն այդ օրը կնվազի՝ գիշերը հասնելով առավելագույնը -22 աստիճանի, իսկ ցերեկը՝ -15-ի: Դրանից հետո քաղաքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Տիշկովեցի խոսքով՝ ջերմաստիճանն ավելի ցածր կթվա քաղաքացիներին, քան իրականում է, բայց դրա պատճառը «օդի բարձր խոնավությունն է, որը կկազմի 88-90 տոկոս»: 

Նմանատիպ նյութեր