211652_close_icon
views-count34749 դիտում article-date 22:28 09-02-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mazda-ն, ВАЗ 21101-ն ու պարսկական համարանիշներով բեռնատար Volvo-ն վիրավորներին առաջինը օգնության են հասել ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում  Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda, ВАЗ 21101 մակնիշի և պարսկական համարանիշներով  Volvo մակնիշի բեռնատարը:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու  օպերատիվորեն ժամանած  Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի կետի աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի տեսուչներ Վաղարշակ Սեդրակյանն ու Իսահակ Աբրահամյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր