211652_close_icon
views-count80255 դիտում article-date 21:08 08-02-2021

Երևանում «Ակբա բանկ»-ի կառավարչի ու անվտանգության աշխատակցի կողմից վնասազերծված 33-ամյա կողոպտիչը տեղափոխվել է բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Երևանի բնակիչ, 33-ամյա Վահագն Ղազարյանը, ում նկատմամբ քրեական գործ  Է հարուցվել ավազակային հարձակում կատարելու համար, տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան կալանավորելու միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան  էր դիմել Հայաստանի քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ. Տոնոյանը: 

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառանլով, բավարարել է քնիիչի միջնորդությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր օր․-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով։

Նշված քրգործը հարուցվել էր փետրվարի 5-ին՝ Արաբկիր վարչականշրջանի Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար։

Նշված քր․ գործի շրջանակում, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ․ Տոնոյանի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել էր, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։

Հայտնաբերվել էին նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարերը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր