211652_close_icon
views-count891 դիտում article-date 10:20 08-02-2021

Չեխիան հույս ունի, որ ռուսական պատվաստանյութը կգրանցվի ԵՄ-ում

Չեխիան հուսով է, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատում կստանա Եվրոպական դեղերի գործակալությունից (EMA), որից հետո այն կարող է օգտագործվել հանրապետությունում՝ առանց ռիսկի ենթարկելու քաղաքացիների առողջությունը: Այդ մասին, կիրակի երեկոյան, Ֆեյսբուքյան ավանդական ուղերձում ասել է վարչապետ Անդրեյ Բաբիշը:Այս մասին հայտնում է ria.ru-ն։
   
Վարչապետի խոսքով՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները ցույց են տալիս, որ այս դեղամիջոցն անվտանգ է և լավ արդյունքներ է ցույց տալիս: Բայց հստակ հայտնի չէ` այն կհայտնվի եվրոպական շուկայում, դա կախված է Ռուսաստանի Դաշնությունում արտադրական հզորություններից:
 

Նմանատիպ նյութեր