Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսին նավարկել են արձակուրդում
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը զվարճալի դեպք է պատմել, երբ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ համատեղ ժամանակ է անցկացրել:
«Մենք արձակուրդն անցկացնում էինք կղզիներում: Մի անգամ նավարկում էինք կանոեյով և ես Մեսիին ասացի. «Պատկերացրու, որ հիմա մեզ լուսանկարում են պապարացիները»:
Իսկ մյուս օրը այդ լուսանկարները ամեն տեղ էին: Մենք երկար ծիծաղել ենք», նշել է Սուարեսը: