1696 դիտում
14:31 04-02-2021
Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանն ու ռազմագերիների հիմնահարցին: Օրենսդիր մարմնի հայամետ ներկայացուցիչը մասնավորապես գրել է.
«Մոտ երեք ամիս է՝ ինչ պայմանավորվածությունից հետո ակնթարթորեն ավարտվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակման հետևանքով սկսված Արցախյան կործանարար պատերազմը: Ադրբեջանը դեռևս հրաժարվում է ազատ արձակել տասնյակ հայ զինվորական ու քաղաքացիական գերիներին: Ադրբեջանը շարունակում է նաև վտանգ ներկայացնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական կրոնական ու մշակութային օբյեկտների համար:
Միացյալ Նահանգները պետք է կրկին ներգրավվի Մինսկի խմբում՝ պահանջելով ինքնորոշում և խաղաղություն Արցախի ժողովրդի համար: Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը: Ես իմ կոնգրեսական գործընկերների հետ քայլեր կձեռնարկեմ Արցախի դեմ անօրինական հարձակման համար Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կաշխատենք ամերիկյան քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար, որպեսզի այն պաշտպանի մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»,- գրել է Ադամ Շիֆը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
It’s been nearly three months since the deal that brought at least a momentary end to the devastating war in Artsakh,...
Опубликовано Congressman Adam Schiff Среда, 3 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
15:52 29-11-2021
Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ
2558 դիտում
15:29 24-01-2014
Հարկավոր է սանձահարել Ադրբեջանի ագրեսիան. Ադամ Շիֆ. տեսանյութ
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1060 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային