211652_close_icon

Պետոից մինչև Ալբերտ. Պռոշյան համայնքի Պանթեոնում տեղի կունենա խոնարհման և խնկարկման միջոցառում

views-count2233 դիտում article-date 23:40 03-02-2021
Փետրվարի 5-ին՝ ժամը 13-00-ին, Պռոշյանի համայնքի Պանթեոնում տեղի կունենա միջոցառում: Ողջույնի խոսքով հանդես կգա Մանուշակ Ստեփանյանը, ծափերի ներքո 38 մարտիրոսված հերոսների անվանականչ, իր խոսքով հանդես կգա Ֆիդայի ՀԿ նախագահ՝ Սեյրան Չիլինգարյանը, զոհված զինվոր՝ Նարեկ Մերուժանի Մարգարյանի մայր «Հրադադար մարդկային կորստի ցավ» ՀԿ նախագահ Աղուն Ղուկասյանը, ասմունքով հանդես կգա 2020 թվականի գոյամարտում զոհված սպա ՝ Խաչատուր Բալասանյանի 11-ամյա որդին՝ Արման Բալասանյանը, այնուհետև միջոցառումը կշարունակվի 2020-ի դեկտեմբերի 27-ին, թշնամու զոհը դարձած Ալբերտ Գագիկի Ստեփանյանի օջախում։ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե», կազմակերպությունը գործում է 2013 թվականի հոկտեմբերի 7-ից, լայն գործունեություն է ծավալում ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ծրագրերով, հանդես գալիս հանրապետության բոլոր մարզերի համայնքների դպրոցներում հայրենաճանաչության միջոցառումերով , լինում զորամասերում, օրը կիսում զինվորի հետ: Իրականացնում է հերոսների մեծարման և նրանց ընտանիքների առաջ ծագած խնդիրների կարգավորումներ: [b] «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ՝ Մանուշակ Ստեփանյան [/b] հեռ. 091142025, 094102025 https://m.facebook.com/story.php?story_fbid=1973593296115744&id=100003952799162&sfnsn=mo

Նմանատիպ նյութեր