Բերգկամպի գոլը ճանաչվել է ԱՊԼ-ի պատմության մեջ լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Դենիս Բերգկամպի գոլը «Նյուքասլին» ճանաչվել է ԱՊԼ-ի 25 տարվա պատմության ընթացքում լավագույնը:
2002 թվականի մարտին հոլանդացի հարձակվող գրավեց «Նյուքասլի» դարպասը» և «Արսենալը» հաղթանակ տարավ՝ 2:0:
BBC-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում այդ գոլը ստացել է ձայների 31%-ը՝ գերազանցելով Տոնի Յեբոայի («Լիդս, «Ուիմբլդոնի» դարպասը) և Ուեյն Ռունիի («Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթիի» դարպասը) գնդակներին:
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Ջեք Ուիլշերի («Արսենալ», «Նորվիչի» դարպասը) և Թիերի Անրիի («Արսենալ», «Տոտենհեմի» դարպասը) գոլերը: